Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրից ԱՄՆ-ն ստիպված է դուրս գալ

Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրից ԱՄՆ-ն ստիպված է դուրս գալ
06.02.2019 | 14:43

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրից Վաշինգտոնը ստիպված է դուրս գալ։ Կոնգրեսում նրա ուղերձը հեռարձակել է Fox News-ը։ Թրամփի կարծիքով՝ ամերիկյան կողմը կատարել է համաձայնագիրը, իսկ Ռուսաստանը բազմիցս խախտել է։ Նա ընդգծել է, որ հենց այդ պատճառով է պայմանագրից դուրս գալու որոշում կայացրել։ «Մենք այլընտրանք չունենք»,-ասել է ԱՄՆ նախագահը։


Նա հավելել է, որ հնարավոր է պայմանագիր կնքել՝ այլ երկրներ ևս ներգրավելով, օրինակ՝ Չինաստանը։

Դիտվել է՝ 405

Մեկնաբանություններ